«Որոշեց խոսել միայն այն պատճառով, որ իր «անբիծ» անո՞ւնն է շրջանառվում»․ Ալիսա Գևորգյան

«Որոշեց խոսել միայն այն պատճառով, որ իր «անբիծ» անո՞ւնն է շրջանառվում»․ Ալիսա Գևորգյան

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ պիտի ասի Օնիկ Գասպարյանը, որ նիկոլը պայմանավորված՝ բանակը տարել է պարտության ու հանձնե՞լ Արցախը, ինքն էլ իմանալով լռե՞լ է: Կամ՝ մեկ-երկու անգամ ասել է՝ ուժերն անհավասար են, պետք է կանգնեցնել պատերազմը, նիկոլ անհողը չի լսել ու «գիտակցված զոհաբերությա՞ն» է տարել զորքին: Դրա մասին վաղուց էր պետք խոսել, չնայած, ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր: Էսքան տարի լռեց ու որոշեց խոսել միայն այն պատճառով, որ իր «անբիծ» անո՞ւնն է շրջանառվում:
     Ամեն դեպքում, խոսե՛ք, ասեք՝ ո՞նց մեզ սպանեցիք, հանուն ինչի՞ սպանեցիք: Մենք կլսենք ձեր ուշացած խոստովանությունները, բացահայտումները, արդարացումները, ստերը…
     Կլսենք, որովհետև ինչ-որ մի հոդաբաշխ բացատրություն պիտի՞ ունենա էդ անիծյալ «ոնց կարողացաք»-ը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *