Առայժմ «չենք համաձայնել» Ուկրաինային «Patriot»-ի հրթիռների արտադրության հավաստագրեր տրամադրել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի համաձայնել Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համալիրների արտադրության հավաստագրեր տրամադրել, հաղորդում է CNBC-ն։

«Առաջադեմ ռազմական տեխնոլոգիաները փոխանցելը շատ բարդ է»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ «մի օր դա կարող է շրջվել ձեր դեմ»։

«Պետք է շատ զգույշ լինել»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան դեռևս «քննարկում են դա»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի այդ հավաստագրերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *