Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր ավարտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների վերաքննիչ բողոքների «վերանայումը»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «դատական կազմը» սկսել է քննարկել «որոշումը»:

Նշվում է, որ այսօր կայացած այսպես կոչված նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի «դատավճիռը» և արդարացնելու իրեն։

Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված «մեղադրանքներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *