Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել Մարոկկո

Իսպանական Սեուտա քաղաք հասած անօրինական միգրանտները սկսել են պահանջել Մարոկկո կամավոր վերադարձ սահմանը հատելուց ընդամենը մի քանի ժամ անց՝ ծանր պայմանների և մեծ բազմության պատճառով, ուրբաթ օրը հաղորդել է The Maghreb Times-ը։

Հինգշաբթի օրը հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և Սեուտայի ​​սահմանին։ Նրանցից հարյուրավորներին հաջողվել է մուտք գործել Իսպանիայի տարածք, ինչը իշխանությունների կողմից քաղաք լրացուցիչ ոստիկանական, քաղաքացիական գվարդիական և զինվորական անձնակազմ տեղակայելու անհրաժեշտության պատճառ է դարձել։

«Ավելի ու ավելի շատ միգրանտներ, որոնք կարողացան հասնել քաղաք, սկսեցին պահանջել կամավոր վերադարձ Մարոկկո սահմանը հատելուց ընդամենը մի քանի ժամ անց՝ բախվելով իրենց սպասելիքներից տարբերվող իրականության», – գրում է պորտալը։

Հաղորդվում է, որ փախստականների հսկայական հոսքը ծանրաբեռնում է քաղաքային ծառայությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *