ԱՄՆ ծովային հետևակի F-35B կործանիչ է վթարի ենթարկվել

ԱՄՆ ծովային հետևակի F-35B կործանիչ է վթարի ենթարկվել Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) Միրամար ռազմաօդային բազայում։

Այս մասին հաղորդել է The California Post-ը՝ հղում անելով ռազմական ներկայացուցչին։

Հրապարակման համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ռազմաօդային բազայի թռիչքուղում։ Ինքնաթիռը մաս էր կազմում 11-րդ ծովային հետևակի ավիացիոն խմբի 3-րդ ծովային ավիացիոն թևի։

Ինքնաթիռում գտնված օդաչուի վիճակի մասին դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Դեպքի վայրից հրապարակված կադրերում երևում են ինքնաթիռի այրված բեկորները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *