
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել՝ առաջնորդների մակարդակով, Անթալիայում դիվանագիտական համաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել բանակցությունների համար, ապահովել կազմակերպչական անհրաժեշտ աջակցությունը և նպաստել կողմերի միջև կառուցողական երկխոսության պայմանների ստեղծմանը»,- ասել է նա։