ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը շարունակում են Իրանի դեմ շրջափակման ապահովմանն ուղղված գործողություններ իրականացնել տարածաշրջանի ակվատորիայում։
CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հուլիսի 31-ի դրությամբ ամերիկացի զինվորականները փոխել են 30 առևտրային նավի երթուղի, շարքից հանվել են երկու նավ, ևս երկուսը ենթարկվել են զննման ու նավապահազորի իջեցման։
A U.S. Navy MH-60R Sea Hawk helicopter is prepared for flight aboard USS Michael Murphy (DDG 112) as the warship supports the U.S. blockade against Iran while sailing in regional waters. As of July 31, CENTCOM has redirected 30 commercial vessels, disabled 2, and boarded 2 to… pic.twitter.com/4UklxP4IGM
— U.S. Central Command (@CENTCOM) July 31, 2026
«Այս գործողություններն ուղղված են շրջափակման ռեժիմի լիարժեք պահպանման ապահովմանը»,- հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Միևնույն ժամանակ CENTCOM-ը նշել է, որ մարդասիրական օգնություն հասցնելու համար, մոտ 30 նավ ստացել է սահմանափակման գոտին անցնելու թույլտվություն։
Հայտարարության հետ մեկտեղ հրապարակվել է լուսանկար, որտեղ ԱՄՆ ՌԾՈւ-ի MH-60R Sea Hawk ուղղաթիռը պատրաստվում է թռիչք կատարել USS Michael Murphy (DDG 112) ականակրի տախտակամածից։
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ծովային երթուղիների շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև առճակատման ֆոնին։ Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ նեղուցով նավերի տեղաշարժը վերահսկելու իրավունք ունի, մինչդեռ Վաշինգտոնը պնդում է նավարկության ազատության ապահովման և միջազգային երթուղիների պաշտպանության անհրաժեշտությունը։