Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի: Այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։

Շաբաթ առավոտյան գործակալությունը հայտնել էր 21 տուժածի մասին։

«Երեկ երեկոյան տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 26 մարդ է տուժել»,- ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հավելել է, որ մոտ 300 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

Հաղորդվում է, որ հրշեջներն ու տեխնիկական մասնագետները շարունակում են զննել շենքերը՝ վնասներ հայտնաբերելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *