Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
Ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ ներկայացուցիչները մեկնում են Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցություններ վարելու համար»,- գրել է նա՝ Truth Social-ում։