ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ավելի ոչ կոմպետենտ կառավարություն, քան Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիրն է, մեղմ ասած, դժվար է պատկերացնել։

Վերջինիս տապալված անձնական հարաբերությունների պատճառով ՀՀ ողջ արտահանող տնտեսությունը հայտնվել է կոլապսի ռեժիմում, իսկ ամենազավեշտալին այն է, որ ԵԱՏՄ բարձրագույն մարմիններից մեկի տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախարարներից մեկը` ՀՀ-ն ներկայացնող Վարոս Սիմոնյանը, ղեկավարում է միության հենց ներքին շուկաների ուղղությունները, սակայն չգիտես ինչու, նրա փոխարեն Գևորգ Պապոյանն է ապարդյուն ջանքեր գործադրելով փորձում, «հերոսական ոգի» հաղորդել ժամ առ ժամ սնանկացող հայրենի արտադրողին։

Իսկ թե ո՞ր աշխատանքի համար են գյուղացու հարկերից վարձատրվում ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը, Վարոս Սիմոնյանը և Գոհար Բարսեղյանը, մնում է անհայտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *