Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։ «Ինձ համար Մադրիդի «Ռեալն» ու «Բավարիան» աշխարհի երկու մեծագույն ակումբներն են: Այդ իսկ պատճառով նրանց միջև կայանալիք յուրաքանչյուր հանդիպում առանձնահատուկ է։
Եթե ցանկանում ես հաղթել «Ռեալին», պետք է լինես լավագույն մարզավիճակում թե՛ հոգեբանորեն, թե՛ տակտիկապես: Մենք հիանալի տրամադրություն ունենք, բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Ուրախ ենք խաղալ այստեղ: Սա վճռորոշ փորձություն է, որի մասին երազում է յուրաքանչյուր խաղացող: Անհամբերությամբ ենք սպասում այս ճակատամարտին։
Մրցավարական հնարավոր որոշումների շուրջ անհանգստության մասին չեմ էլ մտածել: Այդ առումով բացարձակապես չեմ անհանգստանում»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Կիմիխը։