Վենսը չի մեկնի Իրանի հետ բանակցություններին՝ անվտանգության նկատառումներից ելնելով․ Թրամփ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Իսլամաբադ՝ Իրանի հետ նախատեսված բանակցություններին՝ անվտանգության նկատառումներով։

Ինչպես նշել է ABC հեռուստաալիքի լրագրող Ջոնաթան Կարլը, խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չի կարող ապահովել փոխնախագահի ուղևորության անվտանգությունը, եթե նախապատրաստման համար կա մեկ օրից պակաս ժամանակ։

Այս մասին լրագրողին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ որոշումը պայմանավորված է բացառապես անվտանգության հարցերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *