Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի շրջանում անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին, սակայն օբյեկտը չի խախտել երկրի օդային տարածքը։

Գերատեսչության հայտարարության համաձայն, օգոստոսի 2-ի առավոտյան տեղական ժամանակով մոտ 09:30-ին ռադիոլոկացիոն հսկողության համակարգը օդային թիրախ է արձանագրել Ուկրաինայի հետ սահմանի գետային հատվածի շրջանում։

Ռումինիայի ազգային ռազմական հրամանատարական կենտրոնը տեղեկացրել է արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությանը, որից հետո Տուլչա գավառի բնակիչներին ուղարկվել է RO-Alert համակարգի նախազգուշացում։

Որոշ ժամանակ անց օբյեկտը անհետացել է ռադիոլոկացիոն հսկողության էկրաններից։ Պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ թիրախը գտնվել է ուկրաինական սահմանի անմիջական մոտակայքում, սակայն Ռումինիայի օդային տարածք չի մտել։

Տուլչայի շրջանում օդային տագնապը չեղարկվել է 09:52-ին։

Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի օբյեկտների նկատմամբ շարունակվող ռուսաստանյան հարվածների ֆոնին։ Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ավելի վաղ բազմիցս հայտնել էր իր տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին՝ Ռուսաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *