Աննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին

ՀՀ գլխավոր դատախազ, «Ճախրուկ»-ների բարեկամ Աննա Վարդապետյանն այսօր Լոռու մարզի Օձուն բնակավայրում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

2019 թվականին երաժիշտներ, այժմ կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները սեփական նախաձեռնությամբ սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ։

Հիմնելով «Ճախրուկ» մշակութային կենտրոնը՝ քույրերը մինչ օրս Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին ուսուցանում են փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն:

2021 թվականին Աննա և Անահիտ Մխիթարյանները հիմնադրել են հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *