Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում. համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստում:

Փոփոխությունները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:

Ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար:

2026-2027, 2027-2028, 2028-2029 ուստարիների ընդունելությունը կկազմակերպվի նախորդ ուստարիների նման: 2029-2030 ուսումնական տարվանից ընդունելության մրցույթի կազմակերպումը կվերապահվի բուհերին:

Միասնական քննությունների կազմակերպման գործընթացում ամրագրվել է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը, որը ներառում է նաև դպրոցներում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *