Թուրքիան էլի զինում է Ադրբեջանին

Թուրքական HAVELSAN պաշտպանական ընկերությունը Ադրբեջանի ռազմաօդային ուժերին է մատակարարել HvBS (Hava Kuvvetleri Bilgi Sistemi) համակարգը։ Այն նախատեսված է օդային գործողությունների պլանավորման, կառավարման, մոնիթորինգի և գնահատման համար։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ հատուկ մշակված Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության կարիքները բավարարելու համար, համակարգը ժամանակակից թվային հրամանատարական և վերահսկողական հարթակ է, որը ինտեգրում է օդային գործողությունների նախապատրաստման և իրականացման բոլոր հիմնական փուլերը։

Ըստ ընկերության՝ Ադրբեջանին մատակարարված համակարգը հնարավորություն է տալիս գործողությունների կենտրոնի անձնակազմին աշխատել միասնական տեղեկատվական տարածքում, իրական ժամանակում կառավարել առաջադրանքները և օպերատիվ տեղեկատվությունը, կենտրոնացված կերպով հետևել կարևոր տվյալներին և զգալիորեն արագացնել որոշումների կայացումը։ Սա բարելավում է գործողությունների պլանավորման, համակարգման և իրականացման արագությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *