Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությամբ «Արփի լիճ» ազգային պարկում, արդեն չորրրորդ տարին անընդմեջ, կայացավ «Ռենջեր 2026» մրցույթը։
ՇՄՆ-ի Էկոպարեկային ծառայության և բնության հատուկ պահպանվող տարածքների 15 աշխատակիցներ մրցեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար։
Համառ պայքարի արդյունքում առաջին մրցանակին արժանացավ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչ Միքայել Պողոսյանը։Հանձնվեցին նաև երկու երկրորդ և երեք երրորդ տեղերի մրցանակներ։ Բոլոր մրցանակակիրներն ու մասնակիցները Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացան դրամական պարգևներ։
Ավանդական դարձած մրցույթի նպատակն է խրախուսել բնության պահապաններին, գնահատել նրանց մասնագիտական կարողություններն ու արժևորել բնության պահպանության գործում նրանց կարևոր առաքելությունը։