ԱԺ-ում իշխանությանը տված ամենածանր ապտակը եզդի ախպոր կողմից էր

Խորհրդարանում եզդիական համայնքը ներկայացնող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդես եկավ կոչով՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խորհրդարանը ոտքի կանգնեց և հարգեց այդ առաջարկը։

Մի պահ, որը շատ բան ասաց…

Ազգին հարգում են նախ և առաջ նրա պատմական հիշողությամբ։ Եթե ուժ չունես պայքարելու, եթե չես կարող պաշտպանել արդարությունը, գոնե մի՛ ուրացիր քո անցյալը։ Որովհետև հիշողությունն այն զենքն է, որով ժողովուրդը շարունակում է ապրել, դիմադրել և պահպանել իր ինքնությունը։

Եվ այստեղ է ամենացավոտ հարցը․ 2018 թվականից հետո մեր խորհրդարանում քանի՞ անգամ է եղել դեպք, երբ որևէ մեկը բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության, հետագայում՝ Արցախի հայաթափման օրը և առաջարկել ոտքի կանգնել՝ հարգելու մեր հայրենակիցների հիշատակը։

Ի դեպ Էդգար Ղազարյանը այս նստաշրջանում զոհերի համար բոլորին «ոտքի կանգնեցրեց», չնայած ՔՊ-ն դա չներեց նրան և գործի դրեց վարկաբեկման իր մեքենան։ Քանի՞ անգամ է պետական բարձր ամբիոնից արժանի տեղ տրվել այն ցավին, որը կրել է հայ ժողովուրդը։

Աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Բայց մեր իսկ խորհրդարանում այս տարիների ընթացքում եղե՞լ է մեկը, ով առաջարկել է կանգնել և հիշել այդ օրը՝ որպես ազգային հիշողության և արժանապատվության պարտք։ Բաքոյանը պարզապես հիշեցրեց իշխանությանը, որ որ հայոց ցեղասպանություն էլ է եղել։ Եվ իշխանությունը դա չպիտի մոռանա ու հանի իր օրակագից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *