Ավելի քան 18 միլիարդ դոլար են պահանջել հրթիռների համար

Պենտագոնը 18,2 միլիարդ դոլարի հայտ է ներկայացրել Կոնգրեսին՝ որսիչ հրթիռներևի իր զինանոցում եղած պակասորդը լրացնելու համար։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, հայտը մաս է կազմում Պենտագոնի կողմից Կապիտոլիումի բլուր ավելի վաղ ուղարկված 67 միլիարդ դոլարի ընդհանուր հայտի։

Պենտագոնում նշում են, որ ներկայումս ամերիկյան ԶՈՒ զինանոցում որսիչ հրթիռների քանակությունը գտնվում է վտանգավոր ցածր մակարդակի վրա։ 5,75 միլիարդ դոլարով լրացնելու են THAAD հակահրթիռային պաշտպանության որսիչ համակարգերի հրթիռները, 5,57 միլիարդ դոլարով՝ Patriot համակարգերը։ 1,9 միլիարդ դոլար էլ տրամադրելու են SM-6 հրթիռներին։ Բացի այդ, Պենտագոնը մտադիր է գնելու նաեւ Tomahawk թեւավոր հրթիռներ, Precision Strike Missile փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք առաջին անգամ կիրառվել են Իրանի դեմ պատերազմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *