65 հազարից ավելի մարդ է տարհանվել

Չինաստանի իշխանությունները Սիչուան նահանգում ավելի քան 65 հազար մարդու են տարհանել՝ տեղատարափ անձրեւների եւ դրանց հետեւանքով հնարավոր հեղեղումների առաջացման սպառնալիքի հետեւանքով։ Այս մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները։

Սիչուանը, հիշեցնենք, որ գտնվում է Չինաստանի հարավ-արեւմտյան հատվածում։ Հորդառատ անձրեւները վերստին այդ շրջանի վրա սկսվել էին օգոստոսի մեկից՝ ներառելով մի քանի քաղաքներ, այդ թվում նաեւ՝ նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Չենդու քաղաքը։ Առանձին շրջաններում մեկ օրում թափված տեղումների քանակը հասել է 186 մմ-ի։ Այս տարվա մայիսից սկսած, երբ սկսվել են հորդառատ տեղումներն ու հեղեղումները, Սիչուանում արդեն 881 հազար մարդ է տարհանվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *