Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Խոզի մսի համաշխարհային շուկաները շարունակում են մնալ ճնշման տակ, թեև հավասարակշռության աստիճանական վերականգնումն արդեն սկսվել է։ Դրա մասին նշվում է Rabobank-ի հրապարակած Global Pork Quarterly Q3 2026 զեկույցում։

Ըստ դրանում արված գնահատականի՝ 2026 թվականի երկրորդ կեսին խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի, սակայն խոզի մսի գներն առայժմ մնում են ցածր՝ պահանջարկի լճացման և առաջարկի ավելցուկի պատճառով, հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։ Ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում խոզի մսի համաշխարհային առևտրի ծավալներն ընդհանուր առմամբ կմնան կայուն՝ չնայած կառուցվածքային փոփոխություններին։

«Արտահանման կառուցվածքը փոխվում է․ եվրոպական շուկայի մասնաբաժինը կրճատվել է հիվանդություններին առնչվող խնդիրների և Չինաստանի կողմից պահանջարկի թուլացման պատճառով, իսկ Բրազիլիան արագորեն մեծացրել է իր մասնաբաժինը։ Միաժամանակ փոխվում է նաև ներմուծման կառուցվածքը․ Մեքսիկան և Ֆիլիպինները զգալիորեն ավելացրել են ներմուծումը, իսկ Չինաստանը կրճատել է ծավալները»,- նշում են հեղինակները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *