Ութ տոննա հայկական ապրանքը հասել է Ռումինիա և վաճառքի է ներկայացվել «Հայկական փողոց» փառատոնին

Ութ տոննա հայկական ապրանքը
հասել է Ռումինիա և վաճառքի է ներկայացվել «Հայկական փողոց» փառատոնին: Նշենք, որ հուլիսի
31-ից օգոստոսի 2-ը Ռում
ինիայի մայրաքաղաք Բուխարեստում նշվել է «Հայկական փողոց» փառատոնի
հոբելյանական
՝ 10-ամյակը, որի շրջանակներում
տաղավարներում ներկայացվել է հայկական վեց արտադրողի ապրանք։ Նախկինում փառատոների
ժամանակ որպես հայկական արտադրանք ներկայացվել են հայկական կոնյակ և ավազի վրա եփվող
սուրճ։  

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին
Երևանից դեպի Ռումինիա էր ուղևորվել 8 տոննա բեռով բարձված բեռնատար՝ հայկական ամենատարբեր
ապրանքներով՝ քաղցր սուջուխ, չրով շոկոլադ, չիր, բանջարեղենային և մրգային պահածոներ,
կոմպոտ, հայկական արտադրության թեյ և սուրճ։

Սա, ըստ տեղի հայկական համայնքի
ներկայացուցիչների, ճանապարհ կհարթի, որ դեպի Ռումինիա, հետագայում դեպի ԵՄ այլ երկրներ
հայկական արտադրանք արտահանվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *