Ռոբոտացված մարտական համակարգն ընդունակ է ինքնուրույն հետևել և թիրախավորել մարդկանց

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը սպառազինության մեջ է ընդգրկել Allen Control Systems ընկերության՝ 1-3-րդ խմբերի ԱԹՍ-ների դեմ պայքարի L-MADIS համակարգին ինտեգրված Bullfrog M240 կրակային ռոբոտացված կայանքը։

Bullfrog M240-ն արհեստական բանականության, համակարգչային տեսողության և բարձր ճշգրտության ռոբոտատեխնիկայի համադրություն է 7,62 մմ տրամաչափով M240 գնդացրի կրակային հզորության հետ։ Պլատֆորմի ընդհանուր քաշը 136 կգ է, գրում է «Техкульт»-ը։ Դրա արագաձգությունը հասնում է րոպեում մինչև 850 կրակոցի, կրակոցի արդյունավետ հեռահարությունը՝ 800 մետրի։

Համակարգն ի վիճակի է ինքնուրույն հայտնաբերել, նույնականացնել, հետևել և նշանառության տակ վերցնել թիրախները, և միայն դրանից հետո դրանք փոխանցել կրակ բացելու մասին որոշում ընդունող օպերատորին:

Թվում է՝ դժգոհելու առիթ չկա։ Միակ տագնապ հարուցող հանգամանքն այն է, որ մարդուն այդ գործընթացում վերապահված է միայն մեկ, թեկուզև ամենակարևոր, գործառույթը։ Մնացած ամեն ինչ որոշում է արհեստական բանականությունը։ Bullfrog M240-ը, ինչպես և նմանատիպ այլ հարվածային արհեստական բանականության համակարգեր, «սպանության հավաստագիր» ստանալուց բառացիորեն մեկ քայլ հեռավորության վրա է, և մտավախություն կա, որ այդ «կարմիր գծի» հաղթահարումը սոսկ ժամանակի հարց է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *