Կոբախիձեն ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք դեսպանատանը մեղադրել է Վրաստանում ատելություն բորբոքելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների դեսպանատունը երկրում «ատելության արհեստական բորբոքման» և ստի տարածման հիմնական աղբյուրներից մեկն էր։ Այսպես է նա մեկնաբանել ամերիկյան դիվանագիտական առաքելության հայտարարությունը՝ այն անվանելով իր համար անհասկանալի։

«Նախորդ վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանատունն այն հիմնական սուբյեկտներից էր, որն արհեստականորեն փորձում էր ատելություն սերմանել Վրաստանում և սուտ տարածել։ Ուստի դեսպանատան հայտարարությունն ինձ համար անհասկանալի է, թեև դա իրենց գործն է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերամեկնարկը հնարավոր է դարձել Վաշինգտոնում վարչակազմի փոփոխությունից հետո։ Նա ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են լիովին վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը և սպասում են համապատասխան քայլերի։

Մեկնաբանության առիթ է դարձել ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությունը, որն, ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, հերքել է դիվանագիտական առաքելության հասցեին հնչած մեղադրանքներն ու ընդգծել երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման նկատմամբ հավատարմությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *