Հայկական ծագումով միջազգային CPaaS ընկերություն Dexatel-ը արժանացել է Gold Stevie® մրցանակի

Հայկական ծագումով միջազգային Communications Platform as a Service (CPaaS) ընկերություն Dexatel-ը արժանացել է Gold Stevie® մրցանակի «Տարվա ընկերություն – Հաղորդակցական տեխնոլոգիաներ» (Company of the Year – Communication Technology) անվանակարգում՝ իր Global Communications Infrastructure Platform լուծման համար՝ 2026 թվականի Stevie® Awards for Technology Excellence մրցանակաբաշխության շրջանակում։

Stevie® Awards for Technology Excellence մրցանակաբաշխությունը գնահատում և պարգևատրում է այն կազմակերպություններին, թիմերին և անհատներին, որոնք իրենց նորարարություններով ձևավորում են տեխնոլոգիական ոլորտի ապագան։ Այս տարի մրցանակաբաշխությանը ներկայացվել էր ավելի քան 700 հայտ՝ 37 երկրներից, որոնք գնահատվել են ավելի քան 180 անկախ տեխնոլոգիական և բիզնես ոլորտի փորձագետների կողմից։

Gold Stevie® մրցանակը շնորհվել է Dexatel-ին՝ անվտանգ, հուսալի և մասշտաբավորվող հաղորդակցային ենթակառուցվածք ստեղծելու համար։ Ընկերության միասնական CPaaS հարթակը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ապահովել OTP նույնականացում, երկփուլ նույնականացում (2FA), հաճախորդների հաղորդակցություն և բազմաալիք բիզնես հաղորդակցություն՝ մեկ API-ի և մեկ հարթակի միջոցով։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերություններ Dexatel-ի միջոցով իրականացնում են SMS, WhatsApp, Viber, Voice, Telegram, RCS և Email հաղորդակցություն։

«Մեզ համար մեծ պատիվ է արժանանալ Stevie Awards-ի գնահատանքին։ Հատկապես ոգևորիչ է, որ հայկական արմատներով ստեղծված ընկերությունն այսօր միջազգային տեխնոլոգիական ոլորտում նման բարձր գնահատականի է արժանանում։ Այս մրցանակը մեր թիմի երկարամյա աշխատանքի, նորարարության և ամբողջ աշխարհում մեզ վստահող հազարավոր հաճախորդների արդյունքն է», – նշել է Dexatel-ի համահիմնադիր և կոմերցիոն տնօրեն Գեղամ Ազատյանը։

Թվային տնտեսության զարգացման պայմաններում հուսալի հաղորդակցային ենթակառուցվածքը դարձել է ժամանակակից բիզնեսի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Այսօր բիզնեսներին անհրաժեշտ են հաղորդակցային հարթակներ, որոնք ապահովում են անվտանգ նույնականացում, հուսալի հաղորդագրությունների առաքում և հեշտ ինտեգրում։

Dexatel-ի ամենամեծ գրասենյակը գտնվում է Հայաստանում, որտեղ աշխատում է ընկերության հիմնական թիմը։ Այստեղ են իրականացվում արտադրանքի մշակումն ու զարգացումը, ինժեներական աշխատանքները և հաճախորդների սպասարկման զգալի մասը։ Այսօր Dexatel-ը սպասարկում է հազարավոր բիզնեսների աշխարհի տարբեր երկրներում՝ տրամադրելով ժամանակակից հաղորդակցային լուծումներ։ 

«Այս մրցանակը ոչ միայն գնահատական է մեր տեխնոլոգիաներին, այլև մեր հաճախորդների վստահության և մեր թիմի նվիրված աշխատանքի արդյունքն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարթակը՝ ստեղծելով ավելի անվտանգ, արագ և հուսալի հաղորդակցային լուծումներ աշխարհի տարբեր երկրների բիզնեսների համար», – հավելել է Ազատյանը։

Մրցանակակիրների ամբողջական ցանկը հասանելի է Stevie® Awards for Technology Excellence մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Dexatel-ի մասին

Dexatel-ը հայկական արմատներով միջազգային Communications Platform as a Service (CPaaS) ընկերություն է, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ SMS, WhatsApp, Viber, Voice, Telegram, RCS և Email ալիքներով՝ մեկ API-ի և մեկ միասնական հարթակի միջոցով։ Ամբողջ աշխարհում ընկերություններն օգտագործում են Dexatel-ը OTP նույնականացման, երկփուլ նույնականացման (2FA), հաճախորդների ծանուցումների, բիզնես հաղորդակցության և մարքեթինգային արշավների համար։ Ձեռնարկությունների մակարդակի անվտանգությունը, թափանցիկ գնային քաղաքականությունն ընկերությանը դարձրել են վստահելի գործընկեր հազարավոր բիզնեսների համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *