Կատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու մասին

Կատարը շարունակում է միջնորդական ջանքերը ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական լուծման հասնելու համար, սակայն կողմերի միջև ուղիղ բանակցություններ առայժմ նախատեսված չեն, երեքշաբթի հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ Անսարին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Մենք կարող ենք հաստատել, որ բոլոր կողմերի հետ ջանքերը շարունակվում են»,- ասել է նա լրագրողներին։

Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ բանակցություններն այժմ կենտրոնացած են «կարճաժամկետ լուծման» հասնելու վրա, որը հնարավորություն կտա վերսկսել երկխոսությունը և վերադառնալ լիարժեք միջնորդական գործընթացին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *