38 միլիոն եվրոյով ձեռք են բերել «ՊՍԺ»-ի հարձակվողին

Թուրինյան «Յուվենտուսը» հայտարարել է, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին տեղափոխվում է իր թիմ։ Գործարքի ընդհանուր արժեք կազմել է 38 միլիոն եվրո, որը վճարվելու է չորս ֆինանսական տարիների ընթացքում։ Գործարքը ենթադրում է նաւ 12 միլիոն եվրոյի բոնուսների վճարում։ Հավելյալ վճարումները կազմում են 3,2 միլիոն եվրո։

Պայմանագիրը գործելու է մինչեւ 2031 թվականի ամառը։ Կոլո Մուանին արդեն խաղացել է «Յուվենտուսում»՝ 25 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ վարձակալական պայմաններով։ Անցկացրել է քսաներկու հանդիպում, խփել 10 գոլ, կատարել երեք ասիստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *