
Ամերիկյան OpenAI ընկերությունը տեղեկացրել է, որ իր մշակած ChatGPT չաթ-բոթից օգտվողների թիվն աշխարհում գերազանցել է մեկ միլիարդը։ Խոսքը ակտիվ օգտվողների մասին է։ Միաժամանակ՝ ChatGPT-ից օգտվում է ավելի քան երկու միլիոն ընկերություն։ Հայտարարության մեջ ասվում է, որ այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ մարդիկ վստահում են տեխնոլոգիաներին եւ հատկապես իրենց պրոդուկտներին։