ՀՀ մարզերում վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 

էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների և համակարգի օպերատորի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։

Շնորհակալություն ենք հայտնում բաժանորդներին ցուցաբերած համբերության և ըմբռնման համար»,- հայտնել է ՀԷՑ-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *