Հորմուզի նեղուցը շուտով կբացվի․ Թրամփը լավ լուրեր ունի Իրանի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն արդեն զրկված է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, և այդ փաստը պաշտոնապես կամրագրվի։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանք արդեն չեն կարող ստեղծել, բայց դա դեռ պաշտոնապես կամրագրվի», – ասել Է Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ օգոստոսի 4-ին շարունակվել են Իրանի հետ բանակցությունները։
«Երեքշաբթի նրանք ամբողջ օրը բանակցել են, ամեն ինչ կարծես թե շատ լավ է ընթանում», – ասել է նա:

Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել Է «Axios»-ի այն հրապարակման ֆոնին, որ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի։

«Եթե կրկին նահանջեն, նրանց շատ ծանր հարված կհասցվի», – ասել է Թրամփը։

Նա հույս է հայտնել, որ ուժի դիմելու կարիք չի լինի, քանի որ հիմա «լավ բանակցություններ» են ընթանում։

Միևնույն ժամանակ Թրամփը կարծում է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *