Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ն սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ:

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Փրկարար ծառայությունից խնդրում են ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *