Վայոց ձորի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով դատարան է հանձնվել 4 քրվարույթ

Վայոց ձորի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 1 միլիոն 925 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *