Չինաստանը հակամիջոցներ է կիրառել ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ

Չինաստանի առևտրի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է ամերիկյան վեց կազմակերպությունների, այդ թվում՝ Applied DNA Sciences-ի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։ Այս մասին հայտնում է Սինհուան։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրն ուժի մեջ մտած պատասխան քայլերը ձեռնարկվել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան, քանի որ դրանք չինական ընկերությունների դեմ սահմանվել էին «հարկադիր աշխատանքի» պատրվակով։

ԱՄՆ-ի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքն ու միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը, ինչպես նաև վնասում են Չինաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և զարգացման շահերին, հայտարարել են ՉԺՀ առևտրի նախարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *