Մխիթարյանը մասնակցեց «Միլան»-«Ինտեր» դերբիին․ ինչ հաշվով է ավարտվել խաղը

Նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում իտալական «Միլանն» ու «Ինտերը» այսօր միմյանց դեմ անցկացրին ընկերական հանդիպում։ Սկզբունքային մրցակիցների միջև կայացած միլանյան դերբին ավարտվեց խաղաղ ելքով. թիմերը չկարողացան պարզել հաղթողին՝ խաղն ավարտելով 1-1 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցեց խաղին։ Նա ասպարեզ դուրս եկավ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում։

Ի դեպ, Մխիթարյանը առնվազն մեկ 100 տոկոսանոց պահ ուներ գոլով աչքի ընկելու համար, սակայն վրիպեց նպաստավոր դիրքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *