ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի բանակցությունները արտահոսքերի պատճառով վաղաժամկետ ավարտվել են. TOI

ԱՄՆ-ի և Հռոմի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները նախատեսված ժամկետից մի քանի ժամ շուտ են ավարտվել։

Ինչպես իսրայելական The Times of Israel պարբերականին հայտնել է աղբյուրը, Իսրայելի՝ ԱՄՆ-ում դեսպան Եխիել Լեյտերը մեղադրել է լիբանանյան պատվիրակությանը բանակցությունների ընթացքի մասին կեղծ տեղեկություններ լրատվամիջոցներին բազմիցս փոխանցելու մեջ։

Աղբյուրի պատմելով՝ այդ արտահոսքերի պատճառով Լեյտերը ամերիկացի միջնորդներին խնդրել է դադարեցնել հանդիպումը մինչև դրա նախատեսված ավարտը։

Նշվում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն հինգշաբթի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *