Օդանավում գտնվող 13 ուղեւոր է տուժել

Air India ավիաընկերության օդանավը, որն իրականացրել է թաիլանդական Փխուքեթից Նյու-Դելքի թռիչքը, հայտնվել է ուժգին տուրբուլենտության գոտում։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Այդ պահին օդանավը կարճ ժամանակով կորցրել է բարձրությունը։ Միջադեպի հետեւանքով տուժել է տասնյոթ մարդ՝ անձնակազմի չորս անդամները եւ տասներեք ուղեւոր։ Նյու-Դելիում վայրէջքն իրականացվել է բարեհաջող կերպով։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Հինգ ուղեւոր արդեն դուրս է գրվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *