Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգ. ովքե՞ր կընդգրկվեն շահառուների ցանկում

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը։ BanksNews.am-ը տեղեկացավ, որ համապատասխան նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Փոփոխության հիմնական ուղղությունները

  • Ազգային փոքրամասնությունների լեզուների խմբակավարներ․

Գործող կարգով փոխհատուցում ստանում են միայն այդ լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները։ Նոր նախագծով շահառու կդառնան նաև խմբակային ձևաչափով ուսուցում իրականացնող մասնագետները։ Սա հնարավորություն կտա հաղթահարել մասնագետների սակավությունն ու տարածքային անհավասար բաշխվածությունը, քանի որ շատ խմբակավարներ ստիպված են աշխատել մի քանի բնակավայրերում։

  • Նորակառույց դպրոցներ հաճախող աշակերտներ․

«300-500 դպրոցների և մանկապարտեզների» ծրագրով ստեղծվող կրթահամալիրները սպասարկում են մի քանի բնակավայրերի։ Այլ բնակավայրից նորակառույց ուսումնական հաստատություն հաճախող սովորողների համար կսահմանվի փոխադրման ծախսերի փոխհատուցում՝ օրական 2000 դրամի չափով։

Ֆինանսական ազդեցությունը

ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծի ընդունումը ենթադրում է պետական բյուջեի ծախսերի ավելացում։

  • 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակի լրացուցիչ ծախսը կկազմի 271.5 հազար դրամ, իսկ 2027 թվականի համար՝ 615.4 հազար դրամ։
  • Ծրագրից օգտվող աշակերտների թիվը 2026 թվականի 1,509-ից 2028-2029 թվականներին կհասնի 4,887-ի, իսկ ֆինանսավորման ծավալը 2029 թվականին կկազմի շուրջ 1.8 միլիարդ դրամ։

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի առաջնահերթություններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *