Ալիևի օգնականը վիրավորվել է թուրքական պարբերականից՝ Թուրքիայից Ադրբեջանի կախվածության մասին հոդվածի պատճառով

Հետաքրքիր հանդիպում ենք ունեցել Ադրբեջանում գտնվող թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, ցավոք, պետք է նշեմ, որ «Türkiye» թերթի լրագրող Յըլմազ Բիլգենի 2026 թվականի օգոստոսի 5-ի ռեպորտաժում ինձ վերագրվող որոշ պնդումներ ներկայացվել են աղավաղված ձևով։ Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այդ հոդվածում իմ մասին տեղ գտած մի շարք արտահայտություններ չեն համապատասխանում իրականությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը վարում է ինքնուրույն ու սկզբունքային արտաքին քաղաքականություն՝ առաջնորդվելով իր ազգային շահերով», — նշել է Հաջիևը։

Այս հայտարարության առիթ են դարձել թուրքական թերթում հրապարակված այն պնդումները, թե Իրանի հարցում Ադրբեջանի քայլերը կախված են Թուրքիայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *