Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ95+200-կմ104+200 հատվածը։ 9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: 

Շինարարի կողմից այս պահին կատարվում են հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Ըստ նախագծի՝ կտեղադրվի եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կկատարվեն այլ աշխատանքներ։ 

Հիմնանորոգումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *