Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան, գ․ Օձուն, ապրանքանիշը՝ «Օձուն») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերի, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, սարքավորումները, գտնվել են ոչ նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ,
– արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: