Վահան Բիչախչյանը՝ «Արարատ Արմենիայու՞մ» – Հրապարակ

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով։

Լեհական «Լեգիա» ակումբը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի հեռանալու տարբերակը, եթե ստանա համապատասխան ֆինանսական առաջարկ։ Ակումբը չի պատրաստվում խոչընդոտել Բիչախչյանի հնարավոր տեղափոխությանը։

«Արարատ-Արմենիան» այս պահին հաջող ելույթներ է գրանցում եվրագավաթներում․ թիմը շատ մոտ է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի փուլին և արդեն ապահովել է իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Վահան Բիչախչյանի հնարավոր վերադարձը հայկական առաջնություն կարող է դառնալ մրցաշրջանի ամենախոշոր տրանսֆերներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *