ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ համախառն ակտիվների ծավալով:
Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 905.17 մլրդ դրամ՝ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ ավելանալով 2.58%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 5.12%-ով:
«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 30.06.2026թ. դրությամբ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով երկրի խոշորագույն վարկային կազմակերպությունն է մնում «Բնակարան երիտասարդներին»-ը, որը պահպանել է առաջատարի դիրքը ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջում ընկերության ակտիվները կազմել են 206.13 մլրդ դրամ՝ համակարգում ապահովելով 22.77% մասնաբաժին:
Երկրորդ տեղում է «ԱԿԲԱ-Լիզինգ»-ը՝ 135.77 մլրդ դրամ ակտիվներով և 15% մասնաբաժնով ոլորտի համախառն ակտիվներում:
Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցնում է «Ազգային Հիփոթեքային»-ը, որի ակտիվները կազմել են 134.72 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 14.88%):
Չորրորդ տեղը պահպանել է «Էքսպորտ-Ֆայնենս»-ը՝ 47.15 մլրդ դրամ ակտիվների ծավալով (մասնաբաժինը՝ 5.32%):
Խոշորագույն վարկային կազմակերպությունների հնգյակը եզրափակում է «Գլոբալ Կրեդիտ»-ը, որի ակտիվները կազմել են 47.92 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 5.29%):
Ակտիվների մեծությամբ ԹՈՓ-20 վարկային կազմակերպությունները, 2026 թվականի առաջին կիսամյակ:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպություններ (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թվականի II եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր:
Այս տեղեկագիրը, որտեղ ամփոփված է ավելի մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]): ($1 — 366.14 դրամ)