Բանակի նոր համազգեստի ներդրման մասին առաջին հայտարարություններից անցել է շուրջ հինգ տարի, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ Փորձագետների կարծիքով՝ խնդիրը միայն համազգեստի արտաքին տեսքը չէ։ Նրանց գնահատմամբ՝ ժամանակակից համազգեստը մարտական նշանակություն ունի, իսկ ձգձգվող գործընթացը կարող է վկայել կառավարման և կազմակերպչական խնդիրների մասին։