Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.17033 հա, 2.34555 հա և 2.39092 հա մակերեսով 3 հողամասերը կվերադարձվեն Տավուշի մարզի Բերդ համայնքին:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *