Զելենսկին պատմել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին, որը պատերազմի սկզբից հետո առաջին անգամ այցելել է Ուկրաինա։

Ըստ Զելենսկու՝ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցը սկսել է Իրպին ուղևորությամբ, որտեղ այցելել է դպրոց, հիվանդանոց և վերականգնողական կենտրոն, որին Ադրբեջանը աջակցություն է ցուցաբերում։

«Շատ շնորհակալ ենք, որ մեր երկրի, մեր ժողովրդի համար այս դժվար օրերին հնարավորություն գտաք գալ և աջակցել մեզ։ Շնորհակալություն մեր ժողովրդի հետ համերաշխության համար»,- գրել է ուկրաինացի առաջնորդը։

Զելենսկին հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները Ուկրաինային, իրավիճակը Սև ծովում և Ռուսաստանի կողմից հացահատիկային միջանցքների արգելափակումը։

Բացի դրանից, խոսվել է բարձր մակարդակով դիվանագիտական շփումների, պաշտպանական համագործակցության, ինչպես նաև էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության մեջ փոխգործակցության մասին։

«Շնորհակալ եմ Ադրբեջանին՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության, էներգետիկ և մարդասիրական օգնության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար»,- հայտարարել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *