Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր

ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանը, անվտանգության ապահովմանը, գնահատման նոր համակարգի առանձնահատկություններին, աշակերտների ներգրավվածության խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *