ԲՀԿ անդամները կլինեն Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դատին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վաղը՝ ժամը 16:00-ին, կլինեն Վաղարշապատում՝ դատարանի դիմաց՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների․ ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Այս դժվարին ժամանակահատվածում մեր պարտքն է կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  կողքին՝ պաշտպանելու մեր ազգային ու հոգևոր արժեքները, հայոց պետականության և ազգային ինքնության անսասան հիմքերը»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *