
Սյունիքի մարզում ողբերգական պատահար է տեղի ունեցել: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողության ժամանակ հանկարծամահ է եղել Էկոպարեկային ծառայության Գորիսի տեղամասի պետը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է արարողության ընթացքում: Նրան առաջին օգնություն ցույց տալու և բժշկական կենտրոն տեղափոխելու ջանքերը, ցավոք, չեն փրկել նրա կյանքը, և արձանագրվել է հանկարծամահություն: