«Հրապարակ»․ «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ գրել էինք, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը բերդերում ռեյդ է իրականացնում, հնազանդեցնում կամային, փորձառու պաշտոնյաներին: Հատկապես նրանց, ովքեր փորձում են իր հրահանգներին առարկել, խմբագրել որոշ կարգադրություններ։

«Արթիկ» ՔԿ պետի լիազորություններն էին ժամանակավորապես դադարեցրել, ծառայողական քննություն հայտարարել։ Տեղեկացանք, որ տիկին Թադեւոսյանն ու իր տեղակալ Սահակ Գրիգորյանը կադրային ջարդ են սկսել բոլոր ՔԿՀ-ներում:

Բոլորին ասվել է կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք զբաղեցրած պաշտոններից, ովքեր դիմադրում են եւ ազատման դիմումներ չեն գրում, մի քանի նկատողություն տալով ազատում են աշխատանքից։ Օրինակ, «Արթիկի» ռեժիմի պետ Արսեն Դանիելյանին ազատել են` պետի դեմ «ցուցմունք» չտալու համար։ Երկարամյա աշխատակից Սմբատ Բուլղադարյանին են ազատել: Մեր աղբյուրի խոսքով՝ ազատվողը պատրաստվում է հայցադիմումներ ներկայացնել ՔԿԾ պետի դեմ: «Արթիկի» նախկին պետ Արտակ Ղազարյանն արդեն դատական կարգով վիճարկել է իր ազատման հրամանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *