
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և «նոր զարգացումներ» կարող են տեղի ունենալ ցանկացած պահի։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ պայքարում է Իրանի դեմ և արդեն իսկ հասել է «հսկայական հաջողությունների», սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Մենք ապրում ենք մեծ փորձությունների և մեծ հետևանքների ժամանակաշրջանում… Բայց սա վերջը չէ, և նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»,- ասել է նա՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի հետ հանդիպման ժամանակ։